Հրատարակվել է Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր գոլահար Հենրիխ Մխիթարյանի մասին գիրքը։
«Իմ կյանքը միշտ կենտրոնում է» գիրքը գրելու հարցում «Ինտերի» կիսապաշտպանին օգնել է իտալացի լրագրող Ալեսանդրո Ալչիատոն։
Գիրքը հրատարակվել է իտալերեն, պատմում է հայ տղայի անցած ճանապարհի, դժվարությունների ու հաջությունների մասին։
«Գիրքը գրել ենք Ալեսանդրո Ալչիատոյի օգնությամբ։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր գիրք է, քանի որ այստեղ չի խոսվում միայն ֆուտբոլից։ Հույս ունեմ, որ կհավանեք, ու այն կօգնի բոլորիդ հետագա ծրագրերում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։


