Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանի ընտրյալ Անիտա Այվազյանը սոցցանցերում 1,5 ամսական դստեր հետ լուսանկար է հրապարակել:
«Իմ նոր սիրո հետ»,- լուսանկարին կից գրել է Անիտան:
Ավելի վաղ զույգն ԱՄՆ-ում մասնակցել էր երաժշտական երեկոյի, որի ընթացքում ծանոթացել էր հանրահայտ ջազ երգչուհի Սթեյսի Քենթի հետ:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանի առաջնեկը՝ Զաբելը, ծնվել էր հոկտեմբերի 21-ին: Հայաստանի հավաքականի կազմում շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնն այժմ ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքո։


