Logo

Իմաստային ընդհանրություններ չունեցող հարանուններ [հնչումով մոտ բառեր]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 06.12.2021ՍՊՈՐՏ
հարանուններ

Հարանունները այն բառեր են, որոնք ձևով նման են, սակայն ունեն տարբեր իմաստ, ու թեև բացարձակապես նույնահունչ չեն, բայց ունեն մոտ հնչող արտասանություն։ Հարանունները օգտագործվում են գեղարվեստական խոսքում հարանունություն կոչվող ոճական հնարք ստեղծելու նպատակով։

Այս հոդվածով անձնացրել ենք մի շարք հարանուններ, որոնք կարող են իմաստային տարբերակման շփոթի տեղիք տալ։

 

Աղանդ — տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք (սեկտա

Աղանդեր — ճաշից հետո մատուցվող քաղցրեղեն ու մրգեղեն (դեսերտ


Ականակիտ — վճիտ, մաքուր (ջրի մասին), փայլփլուն, շողշողուն։

Ականակիր — 1. Չափազանց մութ։ 2. Ականներով զինված ռազմանավ, ականանավ։


Ակութ — կերակուր եփելու օջախ, փոքր թոնիր։

Անութ — թևատակի փոսը, թեւատակ։


Անըստգյուտ — կատարյալ, անթերի։

Անստույգ — չստուգված, ոչ հավաստի, անճիշտ։


Աշտանակ — ճրագակալ, մոմակալ։

Աշտարակ — բարձր ու նեղ կառուցվածք։


Ապիկար — անկարող, ապաշնորհ, անընդունակ։

Ապիրատ — անիրավ, անարդար, անօրեն։


Առասան — թոկ, պարան։

Երասան — սանձ, պախուրց։

Դրասանգ — ծաղիկներից կամ այլ բաներից պատրաստված հյուսակ, ծաղկաշղթա։


Աստանդական — թափառական, պանդուխտ։

Ասպնջական — հյուրընկալ, հյուրասեր։


Բամբիռ — ժողովրդական հնագույն նվագարան։

Բամբիշ — թագուհի, իշխանուհի։


Բրդել — կտոր֊կտոր անել, մանր կտրատել։

Բրթել — հրել։


Գիրթ — շեշտակի, կտրուկ։

Գիրգ — փափուկ, քնքուշ։


Դեղձան — բաց դեղնագույն, խարտյաշ։

Դերձան — կարի թել։


Թափոր — որևէ տեղ ընթացող մարդկանց կամ մեքենաների բազմություն։

Թափուր — դատարկ, ազատ, չզբաղեցրած։


Թոծովել — անվարժ, կցկտուր խոսել, կմկմալ։

Թոծվել — թեթևակիորեն ցնցել, շարժել, թափ տալ։


Թյուր — սխալ, ծուռ, խոտոր։

Թույր — գույն, երանգ։


Խաշամ — աշնանը ծառերից թափված տերևներ, խազալ։

Խարամ — արտադրության ընթացքում առաջացած ավելորդ նյութեր, թափոն։

Խարան — դաջելու, խարանելու մետաղյա հարմարանք, փոխաբերական՝ նվաստացման հետևանքով առաջացած ծանր զգացում։


Կթղա — փոքրիկ բաժակ։

Կխտար — այծյամ, եղնիկ։


Կտրիճ — քաջ, արի, խիզախ։

Կտրիչ — հատիչ, կտրող բերան ունեցող գործիք։


Հերկել — վարել, ցանելու համար հողը շուռ տալ։

Հերքել — որևէ բան ժխտել կամ որևէ բանի հակառակը ապացուցել։


Հովատակ — արու ձի։

Հրովարտակ — թագավորի գրավոր դիմումը ժողովրդին։


Մախաղ — փոքրիկ տոպրակ։

Մախաթ — մեծ ասեղ։


Մահիկ — կիսալուսին։

Մահիճ — անկողին։


Մեղկ — թուլամորթ, կամազուրկ։

Մեղք — հանցանք, մեղավորություն։


Մույթ — կամարակալ, սյուների հենարան՝ նեցուկ։

Մույկ — ոտնաման, կոշիկ։


Նկանակ — փափուկ հաց (բուլկի)

Ջնարակ — ապակեներկ, որով զօծում՝ պատում են խեցեգործական առարկաները։


Շաղախ — մածուցիկ խառնուրդ։

Շաղափ — անցքեր բացելու կտրող գործիք։

Շառափ — 1. Փայլ, ցոլք։ 2. Հորդ, տեղատարափ անձրև։


Շեղբ — դանակի կտրող մասը։

Շեղջ — կույտ, կուտակ։


Ոստան — մայրաքաղաք, մեծ քաղաք։

Ոստայն — 1. Ջուլհակի գործած թելերի ցանցը 2. Սարդոստայն։


Պճնվել — զարդարվել, զուգվել։

Պչրվել — սեթևեթել, կոտրատվել։


Սամում — տաք ավազախառն քամի, փոթորիկ։

Սամույր — թանկարժեք մորթով կենդանի կզաքիսների ցեղից։


Սկահակ — գավաթ, բաժակ։

Ստահակ — ստոր, տականք, սինլքոր։


Վարկ — 1. Հեղինակություն, պատիվ։ 2. Դրամական միջոց, փոխանվություն։

Վարք — իրեն պահելու եղանակը, կենցաղավարությունը։

Վարգ — ձիերի (և այլ ծանրաքաշ կենդանիների) վազքը, ձիու թեթև ու համաչափ ընթացք։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ