Logo

Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան

14:40 / 04.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Imperial Orchestra-ն դեկտեմբերի 20–ին, ժամը 19։00-ին հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում CINEMA MEDLEY-ի հայտնի շոու ծրագրով:

Հոլիվուդյան հայտնի սաունդթրեքները հնչելու են 80 հոգանոց երաժշտական խմբի՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի, հայտնի աստղերի և մենակատարների կատարմամբ:

1.5 տարվա ընթացքում Imperial Orchestra-ն ունեցել է 50 համերգ ՌԴ-ում և ԱՊՀ-ում, որին ներկա է գտնվել շուրջ 800.000 հանդիսատես: Համերգի առցանց հեռարձակումն ունեցել է ավելի քան 1 միլիարդ դիտում։

Երևանյան համերգի ընթացքում հնչելու են 20 և 21-րդ դարերի ամենահայտնի սաունդթրեքները՝ «Շերլոկ Հոլմս», «Կարիբյան ծովի ծովահենները», «Աստղային պատերազմներ», «Հարրի Փոթեր» և այլն:

3 ժամանոց համերգային ծրագրի ընթացքում 16 ֆիլմերից սիրված և ճանաչված սաունդթրեքների հնչողությամբ հանդիսատեսը կտեղափոխվի ֆանտաստիկ հույզերով և էմոցիաներով լի աշխարհ:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ