«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, որն անցյալում հանդես է եկել «Սևիլիայում», քննադատության է ենթարկել անդալուսյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին:
«Ինձ անհարմարավետ էի զգում «Սևիլիայում», ինձ հազվադեպ էր շանս ընձեռվում: Հունվարին ցանկանում էի հեռանալ, բայց Էմերին խնդրեց ինձ մնալ թիմում: Մինչ այդ դուրս էի եկել խաղադաշտ, 2 գոլ խփել, բայց հետո նա ինձ նստեցրել էր պահեստայինների նստարանին: Այդ պահին պարզ էր դարձել, որ Էմերին ոչինչ չի հասկանում:
Ուզում էի ամեն գնով խաղալ «Լացիոյում»: Ինձ միանգամից հրաշալի զգացի այստեղ, դուր եկան թիմն ու մարզիչը: Այստեղ թույլ չտվեցի նույն սխալը, ինչ Դորտմունդում էի արել: Ես այնտեղ պատասխանատվություն էի զգում, իսկ Հռոմում նախընտրեցի չմտածել այդ մասին»,- Իմոբիլեի խոսքերը մեջբերում է El Desmarque-ն:
Իտալացի հարձակվողը «Սևիլիայում» ելույթ է ունեցել 2015/16թթ․ մրցաշրջանի առաջին հատվածում՝ անցկացրած 15 խաղում դառնալով 4 գոլի հեղինակ:
Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին

