Logo

Ինչ է ասել Մոդրիչը «Միլանի» սպորտային տնօրենին

11:19 / 25.06.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: «Ռոսոներիի» սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: 

«Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք:

Առաջին բանը, որ նա հարցրել է ինձ, եղել է հետևյալը. «Մեր թիմը կարո՞ղ է հաղթել Ա Սերիան»: Նա վեց անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, սակայն նրա մենթալիտետը չի փոխվում: Մենք ուզում ենք դրանով վարակել «Միլանի» մյուս խաղացողներին»,- Տարեի խոսքն է մեջբերում Milanreports-ը: 

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ