Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ապրիլի 9-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը։ Առաջին խաղային օրը կկայանա երկու հանդիպում։
Մրցաշարի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին», իսկ Մյունխենի «Բավարիան» արտագնա հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» հետ։
Հայաստանի գավաթում հայտնի կդառնա եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Կիսաեզրափակիչում կմրցեն գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից Գյումրիի «Շիրակն» ու մրցաշարի գործող հաղթող «Ուրարտուն»։
Կանանց Հայաստանի հավաքականը 2025թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում կհյուրընկալվի բուլղարացիներին։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23։00 (Fast Sports)
«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23։00 (Fast Sports 1)
Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ
«Շիրակ» - «Ուրարտու»՝ 19։00
Եվրո-2025, որակավորման փուլ, C լիգա, 4-րդ խումբ, երկրորդ տուր
Բուլղարիա – Հայաստան՝ 19։00


