ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում կշարունակվի 1/8 եզրափակիչ փուլը:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի ամերիկյան «Ինտեր Մայամիի» դեմ, իսկ բրազիլական «Ֆլամենգոն»` Մյունխենի «Բավարիայի»: Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)` 20:00 (Fast Sports)
«Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 23:55 (Fast Sports)
Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։


