«Մանչեսթեր Սիթին» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկել է 2 տարվա պայմանագիր:
Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ Պեպ Գվարդիոլայի թիմը պատրաստ է 36-ամյա պորտուգալացուն տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ վճարել:
Ֆաբրիցիո Ռոմանոն էլ գրում է, որ անգլիական ակումբը տրանսֆերի հարցով դեռևս չի դիմել «Յուվենտուսին»: Թուրինյան ակումբը ցանկանում է տրանսֆերից 30 մլն եվրո ստանալ, սակայն «Սիթին» չի ցանկանում այդքան գումար տրամադրել գործարքին:
Ռոնալդուի գործակալն այժմ Թուրինում է ու փորձում է համաձայնության գալ Ռոնալդուի՝ «Յուվենտուսից» հեռանալու հարցում:

