Logo

Մարգարիտներ, բյուրեղներ և 2-մետրանոց զգեստ. ինչ տեսք ունեին Ջենիֆեր Լոպեսի հարսանեկան երեք զգեստները

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:15 / 24.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ջենիֆեր Լոպես-հարսանեկան զգեստ

Հուլիսի 16-ին Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը սիրո և հավատարմության երդում են տվել միմյանց։ Զույգն ամուսնացել է Նևադայում գտնվող փոքրիկ մատուռում՝ գաղտնի արարողությամբ։ Իսկ մի քանի շաբաթ անց զույգը կազմակերպել է մեծ՝ եռօրյա տոնակատարություն ընտանիքի և ընկերների համար: Աստղերն ամեն ինչ արել են այդ օրերն անմոռանալի դարձնելու համար։ Պրոֆեսիոնալների թիմի շնորհիվ Ջեյ Լոյի և Բեն Աֆլեքի հարսանիքը վերածվել է իսկական հեքիաթի։

Ջենիֆեր Լոպես-1

Սկզբում Ջենիֆեր Լոպեսը կրել է Ralph Lauren-ի շքեղ զգեստ: Ի դեպ, զգեստը ստեղծելու համար դերձակներն օգտագործել են մոտ 500 մետր կտոր։

Ջենիֆեր Լոպես-2

Հուզիչ արարողությունից հետո ընտանիքն ու ընկերները՝ բոլորը սպիտակ հագած, հավաքվել են տոնական սեղանի շուրջ՝ շնորհավորելու նորապսակներին: Այդ պահին Ջենիֆերն արդեն հայտնվել է նոր զգեստով՝ մետաքսե շղարշով ծալքերով, մարգարտյա զարդանախշերով և Swarovski բյուրեղներով:

Ջենիֆեր Լոպես-3

Ջենիֆեր Լոպես-4

Շատ չանցած Ջենիֆերը հայտնվել է նույնքան շքեղ՝ «ջրահարս» հիշեցնող զգեստով՝ բավականին խորը լանջաբացվածքով...

Ջենիֆեր Լոպես-5

Ջենիֆեր Լոպես-6

Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել են 2001 թվականին, հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն ամուսնության առաջարկ է արել, իսկ նրանց հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն տոնակատարության նախօրեին չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները, իսկ այս տարվա ապրիլին Բենն ամուսնության առաջարկ արեց Ջենիֆերին։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ