Logo

Ի՞նչն է որոշիչ ՉԼ փլեյ-օֆֆում 7-1 հաշվով հաղթելու համար. Արտետայի կարծիքը

11:10 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արտագնա խաղում ՊՍՎ-ին 7-1 հաշվով հաղթելու մասին, հաղորդում է Sky Sports-ը:

«Մենք խոսել էինք, թե Չեմպիոնների լիգայում որքան կարևոր են տուգանային հրապարակում գործողությունները: Այս խաղը վառ օրինակներից մեկն էր:

Ուրախ եմ տղաների համար, որովհետև նախորդ 2 հանդիպումներում գոլ չէինք խփել, և դա մեծ աղմուկ էր բարձրացրել: Այսօր շատ տպավորիչ գոլեր խփեցինք:

Ֆուտբոլի յուրահատկությունն այն է, որ պետք է կենտրոնանաս քո աշխատանքի վրա, ամբողջ ուժով նվիրվես դրան և տեսնես՝ ինչ կստացվի: Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի»,- ասել իսպանացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ