Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպես է 20 տարեկանում խուճապի ուժեղ նոպաներ ունեցել, որոնց ժամանակ «ֆիզիկապես իրեն կաթվածահար է զգացել», գրում է People-ը։
Լոպեսի խոսքով՝ ինքը հյուծվածության պատճառով խուճապի նոպաներ է ունեցել։ «Ես հարցրի բժշկին՝ արդյոք խելագարվո՞ւմ եմ: Նա ասաց, որ պետք է քնեմ... օրական 7-ից 9 ժամ»,- պատմել է երգչուհին՝ հավելելով․ «Իմ կյանքում կար մի պահ, երբ ես քնում էի 3-ից 5 ժամ: Ամբողջ օրը նկարահանման հրապարակում էի, իսկ ամբողջ գիշեր՝ ստուդիայում, հանգստյան օրերին զբաղված էի տեսահոլովակներ նկարահանելով: Կարծում էի, թե անպարտելի եմ»։
Լոպեսը բացատրել է, որ այդ ժամանակ նա մասնակցում էր միանգամից մի քանի ստեղծագործական նախագծերի, ինչի պատճառով քնի հետ կապված խնդիրներ ուներ և գործնականում դադարել էր հետևել իր առողջությանը։
«Ես հասկացա, թե որքան լուրջ կարող են լինել առողջ լինելու համար մարմնիս և մտքիս կարիքներն անտեսելու հետևանքները, և այստեղից սկսվեց իմ ուղին դեպի առողջ ապրելակերպ», - խոստովանել է նա:


