Logo

Ինչպես է Հայաստանի թիմը նշում Մալխաս Ամոյանի չեմպիոնությունը

13:31 / 14.02.2024Ըմբշամարտ
null

Հայաստանի թիմի ներկայացուցիչները բուռն են տոնել Մալխաս Ամոյանը երրորդ չեմպիոնությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության օլիմպիական 77 կգ քաշային կարգում։ ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզապալատից։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում 2021թ. աշխարհի չեմպիոնը 7-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Յունուս Բասարի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ վաղաժամ 10-1 հաշվով հաղթելով իտալացի Ռիկարդո Աբրեսցիային, քառորդ եզրափակիչում 3-2 հաշվով առավելության էր հասել UWW-ի դրոշի ներք հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլյուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում համառ պայքարում 2-1 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին։

25-ամյա Մալխաս Ամոյանը չորրորդ մեդալն էր նվաճել Եվրոպայի առաջնություններում: 2022-ին ու 2023-ին նա դարձել էր ոսկե, իսկ 2021-ին՝ արծաթե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ