Մադրիդի «Ռեալը» տեսանյութ է հրապարակել թիմի նորեկ, իսպանացի պաշտպան Ալվարո Կառերասի վերաբերյալ:
«Արքայական ակումբը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել է 50 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 6 տարվա պայմանագիր:
Իսպանացին նախկինում «Ռեալի» համակարգում եղել է 2017-2020 թվականներին: