Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, Demain le Sport-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ ազդեցություն է ունեցել իր որդու աստղային վերելքն ընտանիքի վրա, հաղորդում է Goal-ը:
«Փարիզում Կիլիանը խոշորացույցի տակ էր: Նա կարծես այլևս մարդ չլիներ: Ես շատ բարդ պահեր եմ անցկացրել: Նա չի կարողանում նույնիսկ փողոցում քայլել: Դա ինձ տխրեցնում է:
Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ ես տանը մենակ էի: Երբ տեսա՝ ինչպես է նա քայլում Ելիսեյան դաշտերում, հասկացա, որ հեռանում է ինձնից: Ես Բոնդիից ուղիղ գնացի «Ռոյալ Մոնսու»: Զգացողություն էր, թե մենք Տուշաների ընտանիքն ենք»,- խոստովանել է Մբապեի մայրը՝ մեջբերելով «100 միլիոն եվրո» ֆիլմը, որը պատմում է հանկարծակի հարստացած մի աղքատ ընտանիքի մասին:


