HBO Max-ը վերջերս թողարկեց «Հարրի Փոթերի» ֆիլմաշարի մասին պատմող հատուկ թողարկում, որը հիացրել է ֆրանշիզայի բազմաթիվ երկրպագուներին:
Սակայն նրանք, ովքեր հատկապես ուշադիր են եղել, նկատել են, որ Warner Bros. լուրջ սխալ է թույլ տվել։ Հատուկ դրվագի հատվածներից մեկում Էմմա Ուոթսոնի փոխարեն ցուցադրվել է Էմմա Ռոբերթսի մանկական լուսանկարը։
Բոլորս էլ սպասում էինք, թե ինչպես կարձագանքեն դերասանուհիները այս անհարմար իրավիճակին։ Եվ ահա Էմմա Ուոթսոնը Instagram-ում տեղադրել է փոքրիկ Ռոբերթսի լուսանկարը և մակագրել. «Ես այնքան էլ սիրուն չեմ եղել»։
Էմմա Ռոբերթսի պատասխանը չուշացավ. Scream Queens-ի աստղը Stories-ում գրել է. «Ես չեմ կարող հավատալ սրան»: