Logo

Ինչպես հաղթել չեմպիոնին․ վերջին րոպեներին քամբեք և որոշիչ 3-միավորանոց (տեսանյութ)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 19.01.2021ՍՊՈՐՏ
curry lebron - Ինչպես հաղթել չեմպիոնին․ վերջին րոպեներին քամբեք և որոշիչ 3-միավորանոց (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:52

-

-

NBA-ի օրվա կենտրոնական խաղերից մեկում մրցել են «Լոս Անջելես Լեյքերսը» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը»։ Հյուրերը հաղթանակի են հասել 115։113 հաշվով։

Վերջին քառորդի մեկնարկում չեմպիոնը 14 միավորի առավելություն է ունեցել, սակայն նաև պահեստային խաղացողների, այնուհետև Դրեյմոնդ Գրինի ու Ստեֆեն Կարիի հիանալի խաղի շնորհիվ «Գոլդեն Սթեյթը» հաղթանակ է կորզել։ Կարին հանդիպման ընթացքում անհաջող է իրացրել հեռահար նետումները, սակայն ամենակարևոր պահին ձեռնունայն է թողել Էնթոնի Դևիսին և հաղթական 3-միավորանոց իրացրել։ Ստեֆը 26 միավորով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն է դարձել։

Այդուհանդերձ, «Լեյքերսը» հնարավորություն է ունեցել հաղթել։ Վերջին վայրկյանին Լեբրոն Ջեյմսի հեռահար նետումը շեղ է ստացվել։

Արևմտյան կոնֆերենցիայում «Լեյքերսը» 11 հաղթանակով մնացել է առաջին տեղում, իսկ «Ուորիորզը» 7 հաղթանակով բարձրացել է ութերորդ հորիզոնական։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ