Մարդ, ով կանգնած էր մոդալ ջազի, քուլ ջազի և ֆյուժն ոճի ակունքներում, երաժիշտ, որը նշանակալի ներդրում է ունեցել 20-րդ դարի երաժշտական արվեստի զարգացման մեջ, շփորահար, որի երաժշտությունը որոշեց ջազի հնչողությունը մի քանի սերունդների համար. այս բոլորը բնութագրում են Մայլզ Դևիսին՝ որպես կարծրատիպերին հակառակ քայլող նպատակասլաց առաջնորդ և գործիչ, որն անտարբեր չէր թե՛ իր ժամանակի, թե՛ մի ամբողջ դարաշրջանի երաժշտության ճակատագրի նկատմամբ:
Լեգենդի ծնունդը
Մայլզ Դևիսը (Մայլզ Դեյվիս) ծնվել է 1926 թվականի մայիսի 26-ին, ատամնաբույժ բժիշկ Մայլզ Դևիս ավագի և երաժշտության ուսուցչուհի Կլեոտա Դևիսի ընտանիքում: Ինչպես շատ ականավոր ջազմեններ, այնպես էլ Դևիսի մասին կարելի է ասել՝ նա մանկուց տարված էր երաժշտությամբ: Ապագա շեփորահարների երաժշտական պատմությունը սկսվել է 1939 թվականին, երբ իր տասներեքերորդ ծննդյան օրը հորից նվեր է ստացել առաջին շեփորը: Հետագայում, որպես ավագ դպրոցի աշակերտ, նա արդեն հանդես էր գալիս տեղի բարերում և համերգներ տալիս մոտակա քաղաքներում:
Դևիս մայրը միշտ աջակցում էր որդուն երաժշտության հանդեպ սիրո մեջ և ցանկանում էր, որ իր որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի երաժշտական քոլեջում: Բայց ճակատագիրն այլ կերպ որոշվեց, երբ Բիլի Էքշտեյնի խումբը ժամանեց Սենթ Լուիս՝ 1944 թվականին: Այդ ժամանակ նվագախմբում էին Դիզի Գիլեսպին և Չարլի Պարկերը: Նրանցից երկրորդը դարձավ Մայլզ Դևիսի կուռքը:
Հետո երևան եկավ բեբոփը, որի հիմնադիրներն էին Գիլեսպին և Պարկերը: Քանի որ այս միտումը ժողովրդականություն էր ձեռք բերում, Մայլզը որոշեց քայլել ժամանակին համընթաց: Նա աներևակայելի կերպով միաձուլվեց իր համար նոր տարրի մեջ՝ չնայած իր նվագարկման և բեբոփ ռիթմերի տեմպային տարբերությանը:
Երբ շրջագայությունն ավարտվեց, և երաժիշտները հեռացան քաղաքից, Մայլզ Դևիսը չդիմացավ և հեռացավ նրանց հետ՝ ծնողներին բացատրելով, որ մտադիր է մտնել Ջուլիարդ: Փաստորեն, երիտասարդ շեփորահարին ընդհանրապես չէր հետաքրքրում ակադեմիական երաժշտությունը: Նրա նպատակն էր անվճար իմպրովիզացիան և Չարլի Պարկերի հետ ելույթ ունենալու հնարավորությունը:
Մայլզ Դևիս և Չարլի Պարկեր
Ձևավորելով սեփական ոճը
Երկար ժամանակ զբաղեցնելով խմբերում երկրորդական դիրքեր՝ շեփորահարը այնուամենայնիվ մշակեց նվագելու անհատական ոճ: 1949 թվականին՝ Բիլ Էվանսի հետ միասին նա ստեղծեց այն ժամանակվա ջազին ոչ բնորոշ երաժշտական գործիքներով նոնետ:
Շարունակելով համագործակցությունը Բիլ Էվանսի հետ՝ 1960-ականների սկզբին ձայնագրեց “Miles Ahead” և “Sketches of Spain” ալբոմները, որոնք ներառում էին փողային խումբ: Այս ընթացքում ձայնագրված ալբոմները ցույց տվեցին, որ ջազը և դասական երաժշտությունը կարող են ներդաշնակորեն գոյակցել:

Մայլզ Դևիս և Բիլ Էվանս
1960-ականների կեսերին Դևիսն արդեն բավականաչափ փոխել էր ջազը, բայց երաժիշտն անկասելի էր: Նա փնտրում էր երաժշտությունը ներկայացնելու նոր եղանակներ. Դևիսը ձևավորեց երկրորդ «մեծ կվինտետը» (որի աշխատանքը ջազմենների կողմից ընկալվում էր որպես երաժշտության չափանիշ) և նույնիսկ պնդում էր իր ջազային խմբի անդամներին իմպրովիզներ անել, օրինակ երաժիշտ Ռոն Քարթերին համոզում էր փոխարինել կոնտրաբասը բաս կիթառով:
Իչպես նաև. Դևիսը համատեղեց ռոքի և ջազի տարրերը՝ միևնույն ժամանակ պահպանելով իմպրովիզի հիմքը: Այսպես ծնվեց Bitches Brew ալբոմը՝ արժանանալով «Գրեմմիի»:
Մայլզ Դևիսը ջազի պատմության մեջ
Հարդ-բոպ և քուլ ոճերի պատմությունը անքակտելիորեն կապված է մեծ շեփորահար Մայլզ Դևիսի անվան հետ: Ամեն անգամ, երբ երաժիշտը վերցնում էր երաժշտական գործիքը, նա իր կատարումները վերածում էր հնչյունների յուրահատուկ ներդաշնակության: Հմտորեն «կիրառվող» երաժշտական գիծը ձեզ պահում է մինչև վերջին նոտայի մեջ և ստիպում կանխատեսել վերջին ակորդների ձայնը:

Մայլզ Դևիսը Մոնտրոյի ջազ փառատոնում, 1991 թ.
Մայլզ Դևիսի կերպարը
Դևիսի ոճը դժվար է բնութագրել դրականորեն: Թախծոտ մեղեդիները տոգորված են տխրությամբ և ափսոսանքով: Դևիսն իսկապես չէր կարողանում «բացվել», շատերի հետ խոսել, հասկանալ… արդյունքում, նրա երաժշտության մեջ կա խորություն, չասված ցավ, որը նրան անհանգստություն է պատճառում և նրա մեղեդիները դարձնում մելամաղձոտ:
Դևիսի երաժշտությունը արտացոլում է նրա ներքին փորձառությունները, չնայած որ ինքը հազվադեպ էր որևէ մեկի հետ քննարկում իր փորձը: Նրա փրկությունը եղավ այն, որ իր երաժշտության մեջ դրեց այն ամենը, ինչը չէր կարող բարձրաձայն ասել: Սակայն չենք կարող հստակ իմանալ, թե կոնկրետ ինչ էր թաքցնում մեծ շեփորահարը իր իմպրովիզների քողի տակ:
Չնայած այն հանգամանքին, որ նա համեստ և ամաչկոտ անձնավորություն էր (ըստ Դիզի Գիլեսպիի, որը ճանաչում էր նրան պատանեկության տարիներից), Մայլզ Դևիսը կարող էր հեշտությամբ վիրավորել իր շրջապատի մարդկանց: Երեք անգամ ամուսնացած լինելով՝ նա ծեծում էր իր կողակիցներին, թմրանյութեր էր օգտագործում և սիրում էր խմել: Նա նույնիսկ «չճանաչեց» իր երեխաներին՝ նրանց ոչինչ չթողնելով իր կարողությունից:
2016 թվականին թողարկվեց “Miles Ahead” կենսագրական ֆիլմը` Մայլզ Դևիսի ճակատագրի մասին:
22-ամյա մոդել Բեթի Մայբրիի ազդեցությունը
Ջազի հայտնի քննադատ Լեոնարդ Ֆեդերը հիշում է, որ 1968 թվականին Նյու Յորքում գտնվող Դևիսի բնակարան այցելելով զարմացավ՝ պարզելով, որ ջազի դասականներին և նրա սիրելի Ստրավինսկուն, Դեբյուսիին, Բարտոկին, Շոպենին և Ռավելին փոխարինել են Ջիմի ձայնագրություններով: Դևիսի բնակարանում անվերջ Ջիմի Հենդրիքս էր հնչում:
Ենթադրվում է, որ Դևիսի՝ նոր «նախասիրությունների» անցնելուն նպաստել է նրա սիրեցյալը՝ 22-ամյա մոդել Բեթի Մայբրին: Մեյբերիի ազդեցության տակ Դեյվիսը փոխեց խիստ բարդ կոստյումները լայն, վառ գույներով բաց վերնաշապիկների:
Մայլզ Դևիս և Բեթի Մեյբրի
Վերադառնալով Ջիմի Հենդրիքսին
Մայլզն ու Ջիմին միմյանց լավ էին ճանաչում, 1969 թվականից սկսած նրանք բազմիցս խոսում էին համատեղ ելույթների և ալբոմ ձայնագրելու մասին: Ցավոք ծրագրերը խափանվեցին՝ 1970 թվականի սեպտեմբերին կիթառահարի անժամանակ մահվան պատճառով:
Բայց, այնուամենայնիվ, Դևիսը մտադիր չէր ամբողջությամբ փոխել իրեն հոգեհարազատ ջազային տարրերը ռոքով: Նա ցանկանում էր «ջազ լեզվի» ներկապնակը ընդլայնել, հարստացնել, ինչպես արել էր նախորդ տասնամյակների ընթացքում, նոր ռիթմերով, նոր հնչյուններով և ամենակարևորը նոր՝ ժամանակակից մոտեցմամբ:
Փոփոխության առաջին նշանը «In a Silent Way» ալբոմն էր, որը թողարկվել էր 1969 թվականի փետրվարին:



