ՊՍԺ-ն մրցաշրջանի մեկնարկից առաջ որոշեց ամրապնդել երկու դիրք, և երկու դեպքում էլ մեծ էր «Լիլի» գործոնը:
Չեմպիոնների լիգայի գավաթակիրը երկար ժամանակ Ջանլուիջի Դոնարումայի հետ բանակցելուց հետո որոշեց ոչ թե նոր պայմանագիր կնքել նրա հետ, այլ փոխել դարպասապահին: Բայց այդ ծրագիրը հաջողվեց իրականացնել, երբ փարիզցիները «Լիլի» հետ համաձայնեցրին Լյուկա Շևալյեի տրանսֆերը: Այդ գործարքի համար «Դոգերը» կստանան 40 միլիոն եվրո:
Մյուս խոշոր գործարքը ՊՍԺ-ն համաձայնեցրեց գրեթե միաժամանակ. «Բորնմութից» Ֆրանսիա տեղափոխվեց կենտրոնական պաշտպան Իլյա Զաբառնին: Գործարքի արժեքը կազմեց 67 միլիոն եվրո:
Անգլիական ակումբը երկար ժամանակ փոխարինող էր փնտրում ուկրաինացուն և ՊՍԺ-ի առաջարկն ընդունեց միայն «Լիլի» պաշտպան Բաֆոդե Դիակիտեի տրանսֆերը համաձայնեցնելուց հետո: Այդ գործարքի համար «Լիլը» կվաստակի ևս 35 միլիոն եվրո, որը հետագայում կարող է հասնել 40 միլիոնի:
Արդյունքում, 2 օրում «Լիլը» 75 միլիոն եվրոյի տրանսֆերային իրավունքներ վաճառեց:


