Logo

Ինչպես Սարյանը որոշեց նկարել Աննա Ախմատովային․․․

13:37 / 23.06.2023Արվեստանոց
null

Այսօր Աննա Ախմատովայի ծննդյան օրն է:

Մարտիրոս Սարյանն Աննա Ախմատովային նկարել է 1946 թվականին: Դա շատ համարձակ քայլ էր: Հենց նույն տարին հերթական հալածանքն էր սկսվել բանաստեղծուհու դեմ՝ այս անգամ «ֆորմալիզմի» մեղադրանքով: Սակայն դա Սարյանին ետ չպահեց իր մտադրությունից:

Հետագայում նա պիտի հիշեր. «Ախմատովայի դիմանկարի վրա աշխատում էի իմ մոսկովյան արվեստանոցում: Մուտքի վերելակն այդ օրերին չէր աշխատում, բայց Աննա Անդրեևնան գալիս էր սեանսներին ճիշտ ժամանակին՝ չնայած որ բարձրանալ պետք էր ութերորդ հարկ: Բայց հետո նա հիվանդացավ, և դիմանկարը մնաց անավարտ»:

Անավարտությունը հանգիստ չէր տալիս նկարչին: Ինչ-որ մի պահի Սարյանը նույնիսկ ցանկացել է կտավից կտրել անավարտ մնացած ձեռքերի հատվածը, բայց ընկերներին հաջողվել է ետ պահել նրան այդ քայլից:

Աղբյուր՝ Հովիկ Չարխչյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ