Logo

«Ինչպիսի՜ լկտիություն». Բենզեման՝ Դեշամի հայտարարության մասին (ֆոտո)

13:49 / 11.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման մեկնաբանել է ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի խոսքերը: 54-ամյա մասնագետը հայտարարել էր, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը վնասվածքից հետո սեփական նախաձեռնությամբ է հեռացել ազգային թիմի ճամբարից ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ: 

«Ինչպիսի՜ լկտիություն»,- գրել է 35-ամյա հարձակվողը՝ կցելով Դեշամի հայտարարության էկրանակադրը:

Հիշեցնենք, որ Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին Կարիմ Բենզեման վնասվածք էր ստացել և հեռացել Ֆրանսիայի հավաքականի ճամբարից, իսկ ավելի ուշ հայտարարել էր, որ ավարտում է միջազգային կարիերան։ Լուրեր էին շրջանառվում, որ նա կոնֆլիկտ ունի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ։

«Ռեալի» ավագը 2007 թվականից էր խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 97 հանդիպում և դարձել 37 գոլի հեղինակ։ 

ԱԱ-2022-ի եզրափակիչում ֆրանսիացիները հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Արգենտինային (3-3, 11մ՝ 2-4) և չէին կարողացել պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ