Logo

Ինչո՞ւ դիտել-չդիտել «Առյուծ արքան» ֆիլմը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 18.07.2019ՄՇԱԿՈՒՅԹ
առյուծ արքա - Ինչո՞ւ դիտել-չդիտել «Առյուծ արքան» ֆիլմը

Հակունա մատատա:

Այս արտահայտությունն արդեն բազմաթիվ տարիներ է, ինչ մեծերի ու փոքրերի ամենասիրելի մեջբերումներից մեկն է: Արտահայտությունը ծագում է արևելյան Աֆրիկայից ու նշանակում է «Մի՛ անհանգստացիր»: «Հակունա մատատան» մեծ տարածում է գտել Disney-ի՝ 1994թ.-ին թողարկված «The Lion King»/«Առյուծ արքան» մուլտֆիլմի շնորհիվ, որտեղ նույնիսկ համանուն երգ կա: Այսպես էլ հակունա մատատայից հասանք «Առյուծ արքան» մուլտֆիլմին, որից էլ տեղափոխվում ենք միայն օրերս տեղի ունեցած «Առյուծ արքան» ֆիլմի համաշխարահային պրեմիերային:

2 2 1 960x641 - Ինչո՞ւ դիտել-չդիտել «Առյուծ արքան» ֆիլմը

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան, ավելի շուտ դրա առաջին հատուկ ցուցադրությունը՝ նախադիտումը, տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 17-ին, Cinema Star Armenia կինոթատրոնում. կարմիր գորգ, հսկայական պաստառներ, հյուրասիրություն ու այկոնիկ երաժշտություն՝ այս ամենը հենց պրեմիերայի մասին է:

67088138 2321114018008932 1575820790778036224 o 960x641 - Ինչո՞ւ դիտել-չդիտել «Առյուծ արքան» ֆիլմըDSC5342 960x641 - Ինչո՞ւ դիտել-չդիտել «Առյուծ արքան» ֆիլմը67084677 2321121364674864 832806309156880384 o 960x641 - Ինչո՞ւ դիտել-չդիտել «Առյուծ արքան» ֆիլմը

Ֆիլմը, որտեղ կերպարներին հնչունավորում են Դոնալդ Գլովերը, Բեյոնսեն, Սեթ Ռոգենը և ուրիշներ, երաժշտական ձևավորումն ապահովում են Հանս Զիմմերսն ու ԷլթոնՋոնը, իսկ ռեժիսորն ու պրոդյուսերն է Ջոն Ֆավրոնը, մուլտֆիլմին համապատասխան պատմում է Սիմբա անունով կորյունի մասին, որը՝ հորը՝ Մուֆասային, կորցնելուց հետո սովորում է ապրել, մեծանալ այլ կենդանիների հետ միասին, ապա դառնալ ողջ սավաննայի արքան: Այս ամենը այնքան հեշտ չէ, որքան հնչում է, քանի որ նրան խանգարելու է իր սեփական «հորեղբայրը»՝ Սքարը:

Պետք է նշել, որ ֆիլմը չի տարբերվում մուլտֆիլմից սցենարային մասով. այն նույն պատմությունն է պատմում, ուղղակի այստեղ կան կերպարներ, որոնք ավելի մեծ կարևորություն կամ էկրանային ժամանակ են ստացել, քան ունեին մուլտֆիլմում. սրա վառ օրինակն է բորենիների ոհմակը, որոնք նաև օրիգինալ տարբերակից ավելի վախեցնող կարող են լինել երեխաների համար:

Հարց է ծագում, եթե ֆիլմը չի տարբերվում մուլտֆիլմից, ապա ինչո՞ւ ստեղծել այն:

Ես հնարավոր երկու պատասխան ունեմ՝ նախ անիմացիա ստեղծող մարդկանց համար ուղղակի հիանալի ու անհավանական հնարավորություն է համակարգչային էֆեկտներով մի ամբողջ աֆրիկյան սավաննա ստեղծելը: Եվ խոստովանում ենք, որ անիմացիոն առումով այս ֆիլմն իսկապես հոյակապ է. կենդանիների շարժումները, նրանց տեսքը՝ փղերի կնճիռները, առյուծների երախները, Պումբա վարազի տեսքը, թեև վերջինս ի տարբերություն մուլտֆիլմի ավելի նիհար է ստացվել (կարող ես ուրախանալ, Պումբա):

lion king timon pumba 1 960x640 - Ինչո՞ւ դիտել-չդիտել «Առյուծ արքան» ֆիլմը

Երկրորդ պատճառն էլ այն է, որ սա ուղղակի բիզնես է: Վերցնել մի բան, որն այդքան մեծ ճանաչում ունի, ու դարձնել այն ֆիլմ՝ կապ չունի՝ լավ, թե վատ, մեծ եկամուտ ու հաջողություն կբերի ցանկացած ընկերության, քանի որ այն արթնացնում է հիշողություններ, կապում մարդկանց իրենց մանկությանը, նույնիսկ եթե նրանք չեն հավանում նոր տարբերակն ու շարունակ այն համեմատում են մուլտֆիլմի հետ:

Ամեն դեպքում, սա ևս մեկ հնարավորություն է նոր սերնդին ներկայացնել այս հիանալի պատմությունը, թեև կասկածում եմ, որ 6 տարեկան երեխաները կկարողանան դիտել սա առանց վախենալու, անհանգստանալու կամ լաց լինելու. «Առյուծ արքան» ֆիլմը «մութ էներգիա»ունի, ի տարբերություն համանուն մուլտի:

Ամփոփելով կարող ենք ասել, որ «Առյուծ արքան» ֆիլմը այնուամենայնիվ վատ ֆիլմ չէր, սակայն կարող էր ավելի լավը լիներ, եթե ստեղծողների կողմից դիտվեր որպես նոր ֆիլմ, նոր պրոեկտ՝ թարմ էլեմենտներով, գուցե մի փոքր տարբերվող սցենարով, այլ ոչ թե ուղղակի լիներ «ռիմեյք» ու հիշեցներ մեզ մեր սիրելի «Առյուծ արքան» մուլտֆիլմի մասին և դրդեր նորից դիտել այն ֆիլմի ավարտից հետո:

VNews-ը «Առյուծ արքան» ֆիլմը գնահատում է 9/10. 

Ֆիլմը հայաստանյան կինոթատրոններում կարող եք դիտել հուլիսի 18-ից` 2D, 3D, 3D Atmos և 3D D-Box ձևաչափերով, ինչպես նաև անգլերեն։  

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ