Logo

Ինչո՞ւ Պենելոպե Կրուզը և Խավիեր Բարդեմը թույլ չեն տալիս իրենց երեխաներին սոցցանցերում գրանցվել

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 22.12.2021ՍՊՈՐՏ
Penelope Cruz

47-ամյա Պենելոպե Կրուզը և 52-ամյա Խավիեր Բարդեմը մեծացնում են երկու երեխաների՝ 10-ամյա որդի Լեոնարդոյին և 8-ամյա դստերը՝ Լունային։ Զույգը խնամքով պաշտպանում է իրենց երեխաներին անծանոթներից և նույնիսկ թույլ չի տալիս նրանց անձնական հաշիվներ ստեղծել սոցիալական ցանցերում։

Ինչպես դերասանուհին խոստովանել է CBS-ին տված հարցազրույցում, ինքը շատ խիստ է վերաբերվում սոցիալական ցանցերին։

«Ես շատ լուրջ եմ վերաբերվում տեխնոլոգիաներին, հատկապես դրանց դերին իմ երեխաների կյանքում: Խոսքը չի վերաբերում ինչ-որ ֆիլմ կամ մուլտֆիլմ դիտելուն։ Երբ ես փոքր էի, նման դիտումներն ինձ համար անհավանական երջանկության պահեր էին։ Բայց ես չեմ թողնում, որ նրանք օգտագործեն իրենց հեռախոսները, քանի դեռ շատ մեծ չեն, և ոչ մի սոցիալական ցանց՝ մինչև առնվազն 16 տարեկանը: Ես դա անում եմ նրանց հոգեկան առողջությունը պաշտպանելու համար, բայց կարծես այս հարցում փոքրամասնության եմ պատկանում», – ասել է դերասանուհին։

Աստղը հավելել է, որ ինքն էլ հազվադեպ է օգտվում սոցիալական ցանցերից։ Կրուզի խոսքով, դրանք չափազանց բացասական ազդեցություն են ունենում երիտասարդ սերնդի վրա։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա