Logo

Ինչո՞ւ Շեյմուս Քոուլմանը բախվեց Հենրի Ավագյանին. Իռլանդիայում վստահ են՝ լեգենդար Ռոյ Քինի պատճառով

14:07 / 15.10.2025Ֆուտբոլ
null

ԱԱ-2026-ի ընտրական փուլի Իռլանդիա – Հայաստան խաղի ամենահիշարժան դրվագներից մեկը տանտերերի ավագ Շեյմուս Քոուլմանի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանի բախումն, որը, իռլանդացիների կարծիքով, հատուկ պատճառ ուներ, գրում է sportsjoe.ie-ը:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի դարպասապահը վերցրեց գնդակը, բայց նրա ուղղությամբ վազող Քոուլմանը չարգելակեց և բախվեց հայ ֆուտբոլիստին, ինչից հետո սկսվեց կարճատև վիճաբանություն: «Էվերթոնի» աջ պաշտպանը վստահեցնում է, որ բախումը միտումնավոր չէր, բայց իռլանդացիները դրվագն արդեն համեմատում են «մեմ» դարձած խոսքերի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինն ավելի վաղ ասել էր. «Գիտեք... Ես խաղի ժամանակ կբախվեի որևէ ֆուտբոլիստի, որպեսզի լավ զգայի»:

Իռլանդիայում Քոուլմանի ու Ավագյանի բախման դրվագը համեմատում են Ռոյ Քինի խոսքերի հետ և հստակ կապ տեսնում:

Իռլանդիա - Հայաստան հանդիպումն ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 1-0: Հայաստանի հավաքականը 52-րդ րոպեին՝ Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտից հետո, մնացել էր 10 ֆուտբոլիստով. ազգային թիմի ավագը գլխով հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Ֆին Ազազի դեմքին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։

Կարդացեք նաև՝

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ