
տուր
01 Հունվար 1970 - 13:13
- 
«Բարսելոնան» ցանկանում էր ձեռք բերել կիսապաշտպան Տիագո Ալկանտարային, որը արդեն համալրել է «Լիվերպուլի» շարքերը:
Ինչպես պնդում է Cadena SER-ը, մի քանի օր առաջ կատալոնական ակումբի մենեջեր Խավիեր Բորդասը, որը լավ հարաբերություններ ունի Տիագոյի հետ, հանդիպել է ֆուտբոլիստի հետ Բարսելոնայում, որպեսզի նրան համոզի վերադառնալ: Ակումբը պատրաստ էր Տիագոյի դիմաց առաջարկել 10 մլն. եվրո:
Նշվում է, որ ֆուտբոլիստը լսել է «Բարսելոնայի» առաջարկը, սակայն ընտրել է «Լիվերպուլին»: «Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բազմիցս կապ է հաստատել իսպանացու հետ ու նրան հավաստիրացրել, որ նա առանցքային դեր է խաղալու թիմում:
Աղբյուրը նշում է, որ Տիագոն նոր ակումբում ստանալու է նույն աշխատավարձը, ինչ «Բավարիայում»: «Բարսելոնան» պատրաստ չէր նման առաջարկ կատարել:
Տիագոն «Բարսելոնայի» սան է: 2013-ին նա տեղափոխվել է «Բավարիա» 25 մլն. եվրոյի դիմաց

