Ռաֆայել Լեաուն վատ մարզավիճակի պատճառով հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարից, գրում է A Bola-ն։
«Միլանի» վինգերը հոկտեմբերի 12-ին բաց է թողել ազգային թիմի մարզումը, ինչից հետո գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի որոշմամբ՝ նա վերադարձել է Իտալիա։
52-ամյա մասնագետը խիստ դժգոհ է եղել Իռլանդիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրի խաղում (1-0) Լեաուի ելույթից։
26-ամյա եզրայինն ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում մասնակցել է միայն 3 հանդիպման, կատարել 1 ասիստ։ Այդ խաղերում նա խաղադաշտում անցկացրել է ընդամենը 65 րոպե:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


