Logo

Ինչու է Թորոսյանը հեռացել «Վանից»

17:25 / 27.10.2025Ֆուտբոլ
null

Էդգար Թորոսյանն անձնական խնդիրների պատճառով է հեռացել «Վանի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

41-ամյա մասնագետը ցանկացել է ժամանակավոր դադար վերցնել, այդ պատճառով որոշել է հեռանալ Չարենցավանը ներկայացնող ակումբից։ Կողմերը բաժանվել են բարեկամաբար։

Թորոսյանը «Վանը» մարզում էր 2025թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 11 խաղում տարել է 3 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ