Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում (ԱՄՆ) հուլիսի 21-ին մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը:
«Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։
Կարեն Խաչանովն «Ուիմբլդոն-2025»-ի տղամարդկանց մենախաղում հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր ամերիկացի Թեյլոր Ֆրիցին (4:6, 3:6, 6:1, 6:7 (4:7)):
Կարդացեք նաև՝