«Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է»,- The Schmo-ի հետ զրույցում հայտարարել է UFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը:
«Ջասթինն ամեն անգամ շոու է ցուցադրում և մեկը մյուսի հետևից հաղթում է էլիտար թեթևքաշայիններին։ Գեյջին ամենատպավորիչ մարտիկներից է։ Եթե դու երկրպագու ես, ոչ թե մարտիկ, նրան դիտելը հաճույք է։ Նույնիսկ երբ նա պարտվում է, հիանալի տեսք ունի։
Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա ստանում ես հենց այն, ինչ որոշում է Դանա Ուայթը։ Դու միշտ ստանում ես այն, ինչին արժանի ես։ Ծառուկյան - Տոպուրիա մենամարտը երկրպագուների շրջանում այնքան մեծ ուշադրություն չի գրավի, որքան Տոպուրիա - Գեյջի մրցակցությունը»,- ասել է Ալվարեսը:
Կարդացեք նաև՝
- «Եղբայր». Չիմաևը Ծառուկյանի հետ լուսանկարը հայատառ է մակագրել
- «UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է». Ծառուկյանի գրառումը
- Ծառուկյան. «Մախաչևն արժանի է երկու քաշային կարգերի չեմպիոն լինելուն»
- «Դա պետք է Արմանը լինի». Մեթ Բրաունը՝ Ծառուկյան - Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին