
տուր
01 Հունվար 1970 - 18:37
- 
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը հարցազրույց է տվել Sport24.ru-ին, որի ժամանակ խոսել է իր որդու խաղի և Հենրիխ Մխիթարյանի հետ նմանության մասին:
«Արսենը բնակվում է «Դինամոյի» մարզաբազայում, ինչպես ժամանակին Մխիթարյանը՝ «Շախտյորում»: Արսենի ու Հենրիխի խաղում նմանություն կա դաշտը տեսնելու և սուր փոխանցումներ կատարելիս: Երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են:
Ազգային հավաքականի հարցում թողել եմ որոշումը նա կատարի: Հայաստանը մեր հայրենիքն է, ինչպես նաև Ռուսաստանը: Ես չեմ միջամտելու: Հիմա Արսենը հանդես է գալիս Ռուսաստանի երիտասարդական հավաքականում: Կարծում եմ՝ եթե ամեն ինչ այդպես շարունակվի, նա հանդես կգա Ռուսաստանի ազգային հավաքականում: Բայց ժամանակից առաջ չենք ուզում ընկնել: Թող շարունակի խաղալ, գոլեր խփել և աճել»,- ասել է Նորայր Զախարյանը:
17-ամյա ֆուտբոլիստի հայրը նաև պատմել է, թե ինչպես են արցախյան առաջին պատերազմի ժամանակ Մարտունիից հեռացել Սամարա՝ իրենց ազգականների մոտ:
Զախարյան ավագը նաև հաստատել է, որ «Դինամոյում» Արսենն ամսական 30 հազար ռուբլի է ստացել, սակայն ձմռանը նոր համաձայնագիր է կնքել՝ այլ պայմաններով: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
