Logo

«Ինդիան Ուելս». Ալկարասը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

14:04 / 15.03.2023Թենիս
Կառլոս Ալկարաս-6

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը նվաճել է ամերիկյան Ինդիան-Ուելսում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում 19-ամյա Ալկարասը 6-2, 2-0 հաշվով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեք Դրեյպերին: Երկրորդ սեթի մեկնարկում իսպանացու մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:

Քառորդ եզրափակիչում Ալկարասը կմրցի Թոմի Պոլ (ԱՄՆ) - Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա) զույգի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ