Ջեյք Դրեյփերը նվաճել է Ինդիան Ուելսի ATP-1000 շարքի մրցաշարի տղամարդկանց մենախաղի տիտղոսը։
Բրիտանացի թենիսիստը եզրափակիչում 6-2, 6-2 հաշվով հաղթել է Հոլգեր Ռունեին (Դանիա, 12-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 10 րոպե։
Դրեյփերը կարիերայում առաջին անգամ է դարձել «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող։ 23-ամյա թենիսիստն ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր է վաստակել և առաջին անգամ դարձել է աշխարհի 7-րդ ռակետը։


