Logo

Ինդիան-Ուելս. Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան

10:35 / 11.03.2023Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը  6-3, 6-3 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Օսկար Օտեին  (82-րդ ռակետ) ու դուրս եկել Ինդիան-Ուելսում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջան: Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե:

Երրորդ շրջանում 26-ամյա թենիսիստը կմրցի իսպանացի Ալեխանդրո  Դավիդովիչ-Ֆոկինայի հետ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8800000 դոլար է:

Գործող հաղթողը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ