Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասն ԱՄՆ-ի Ինդիան-Ուելսում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանում 7-6 (7-4), 6-3 հաշվով հաղթել է հոլանդացի Տալոն Գրիկսպորին (36) ու դուրս եկել 1/8 եզրափակիչ: Հանդիպումը տևել է 1 ժամ 42 րոպե:
1/8 եզրափակիչում 19-ամյա թենիսիստն ուժերը կչափի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Դրեյպերի հետ (56):
Ինդիան-Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8.8 միլիոն դոլար է: Մրցաշարի գործող հաղթողն ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցն է:


