Կարեն Խաչանով - Անդրեյ Ռուբլյով զույգը դուրս է մնացել Ինդիան Ուելսի «Մասթերս» շարքի մրցաշարի տղամարդկանց զուգախաղի պայքարից։
Մրցաշարի առաջին փուլում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստները 2-6, 7-6 (7-4), 7-10 հաշվով պարտվել են ամերիկացիներ Ռայան Սեգերմանին ու Պատրիկ Թրաքին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 24 րոպե։
Աշխարհի 24-րդ ռակետ Խաչանովը մասնակցում է նաև տղամարդկանց մենախաղին և դուրս է եկել երրորդ փուլ, որտեղ կմրցի Բեն Շելթոնի (ԱՄՆ, 12-րդ ռակետ) դեմ։
Sound 🔛📢
— BNP Paribas Open (@BNPPARIBASOPEN) March 10, 2025
Ryan Seggerman & Patrik Trhac get the crowd hyped by defeating Khachanov/Rublev 6-2 6-7 [10-7]!#TennisParadise pic.twitter.com/udpWiCVTW1


