ԱՄՆ-ում ընթացող թենիսի «Ինդիան Ուելս» մրցաշարում հայտնի դարձավ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:
Աշխարհի 16-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տյաֆուն երկու սեթում 6-4, 6-4 հաշվով հաղթեց բրիտանացի Քեմերոն Նորիին (12-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 24 րոպե:
Տյաֆուն եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ռուս Դանիիլ Մեդվեդևի և իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի դիմակայության հաղթողի հետ:


