Logo

Ինդիան Ուելս․ Կիսաեզրափակիչի զույգերը

14:07 / 15.03.2024Թենիս
null

ԱՄՆ-ում շարունակվող Ինդիան Ուելսի «Մասթերսում» հայտնի են դարձել կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները։

Վերջին երկու ուղեգրերը նվաճել են աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը և չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։

Ալկարասը քառորդ եզրափակիչում 6-3, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի 6-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։ Կիսաեզրափակիչում իսպանացու մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Մեդվեդեւը 7-5, 6-4 հաշվով ուժեղ է գտնվել դանիացի Հոլգեր Ռունեից, իսկ եզրափակիչի ուղեգրը կվիճարկի ամերիկացի Թոմի Փոլի հետ։

Կանանց մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը կմրցի ուկրաինացի Մարտա Կոստյուկի դեմ, իսկ երրորդ ռակետ, ամերիկացի Կոկո Գաուֆն ուժերը կչափի հույն Մարիա Սակարիի հետ։

Կանանց պայքարում կիսաեզրափակիչի մրցախաղերը կկայանան այսօր, իսկ տղամարդկանց մրցաշարում՝ մարտի 16-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ