Ինդիան Ուելսի WTA-1000 կարգի մրցաշարի կանանց մենախաղի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան և 17-ամյա Միրա Անդրեևան (11-րդ ռակետ)։
Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում Անդրեևան (Ռուսաստան) 7-6 (7-1), 1-6, 6-3 հաշվով հաղթել է Իգա Շվյոնտեկին (Լեհաստան, երկրորդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 18 րոպե։
Պատանի թենիսիստուհին երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ։ Նա փետրվարին նվաճել էր Դուբայի մրցաշարի տիտղոսը։
Ինդիան Ուելսի երկրորդ կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկան «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում կրած պարտությունից հետո ռևանշի է հասել Մեդիսոն Քիզից (ԱՄՆ, 5-րդ ռակետ) և ընդամենը 52 րոպեում հաղթել է 6-0, 6-1 հաշվով։
Սաբալենկա - Անդրեևա մրցախաղը կկայանա մարտի 16-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։