Ֆուտբոլի Ինդոնեզիայի առաջնության «Արեմա» - «Պերսեբայա» հանդիպումն ունեցել է ողբերգական ավարտ։ Խաղի ավարտից հետո տեղի ունեցած անկարգությունների ու ծեծկռտուքի հետևանքով զոհվել է 174 մարդ, հայտնում է Reuters-ը:
Տանտերերը 2-3 հաշվով պարտվել են, որից հետո պարտված թիմի հազարավոր երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ, իսկ ոստիկանությունը կիրառել է ուժ և արցունքաբեր գազ: Ծեծկռտուքի հետքևանքով զոhվել է 174 մարդ, կա ավելի քան 180 վիրավոր:
Հանդիպմանը ներկա է եղել 42000 մարդ, թեպետ մարզադաշտը կարող է հյուրընկալել 38000 հանդիսական:
Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել մեկ շաբաթով դադարեցնել խաղերը։ «Արեմայի» տնային ստադիոնը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը։
At least 174 people have been killed after a riot at a football match in Indonesia.
— Sky Sports News (@SkySportsNews) October 2, 2022
Warning: This video contains images and descriptions of distressing incidents pic.twitter.com/ww3cOJK6UH


