Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը Վրաստանի թիմի դեմ պատասխան խաղից առաջ զրուցել է «Ֆասթ Մեդիա»-ի FastNews լրատվական ծառայության թղթակցի հետ:
«Այսօր Ռանոսն ասաց, որ ցանկանում է խոսել ինձ հետ։ Նա եկավ իմ սենյակ բավական զայրացած ու ասաց, որ եթե չի լինելու մեկնարկային կազմում, ապա կհեռանա հավաքականից։ Իմ կարիերայում նման բան չեմ տեսել։ Ինձ համար դա շատ հեշտ որոշում էր, և ասացի, որ եթե քո վարքագիծն այդպիսին է, ուրեմն՝ դու ազգային թիմում տեղ չունես»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Հրանտ-Լեոն Ռանոսի վերաբերյալ:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Նոր ֆուտբոլիստներ կլինեն վաղվա խաղում։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ խաղին պատրաստվելու համար կարճ ժամանակ ունեինք։ Ֆուտբոլիստները խաղացել են իրենց ակումբներում, հիմա հավաքականում են՝ Վրաստանի թիմի դեմ երկու խաղ անցկացնելու համար: Մենք պետք է որոշ փոփոխություններ անենք»։
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ
«Պարտվելուց հետո միշտ էլ դժվար է, բայց մենք պետք է առաջ շարժվենք։ Նայելով ֆուտբոլիստներին երեկ, ինչպես նաև այսօր՝ մարզման ժամանակ՝ շատ լավ էներգիա և մթնոլորտ եմ տեսնում։ Ուրախ եմ, որ խաղացողները նման վիճակում են»։
ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՄՈՏԻՎԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մենք թիմ ենք կառուցում և նման պարտություններից չենք կարող խուսափել։ Պետք է խաղանք հանուն հայերի ու հանուն մեզ։ Իմ ֆուտբոլիստները հասկացել են այդ ամենն ու պատրաստ են վաղը լավ հանդիպում անցկացնել»:
Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում», կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:
Թիկնիզյան. «Թյուրիմացություն էր այն, ինչ եղավ Երևանում»
«Հայաստանի հավաքականում կան շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ». Կվարացխելիա
Սանյոլ. «Կփորձենք մեր լավագույն խաղը ցույց տալ սեփական երկրպագուների առջև»
Վան'տ Սխիպ. «Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից»
Արթուր Սերոբյան. «Ինչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ»
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը` FastNews-ի ֆոտոշարքում
Հայ երկրպագուները Թբիլիսիում միասնական երթով կգնան «Դինամո Արենա»


