Logo

«Ինձ համար միևնույն է». Բենզեման խոսել է Ռոնալդուի հետ ռմբարկուական պայքարի մասին

17:11 / 23.04.2025Ֆուտբոլ
null

«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում «Ալ Նասրի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը:

«Ինձ համար միևնույն է Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: Ամենակարևորը տիտղոսն է», - Բենզեմայի խոսքն է մեջբերում Goal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Սաուդյան Արաբիայի առաջնության գլխավոր ռմբարկուն Ռոնալդուն է 23 գոլով, մինչդեռ Բենզեման 18 գոլ է խփել: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալ Իթիհադը»՝ մոտակա հետապնդող «Ալ Հիլալին» գերազանցելով 6 միավորով առաջնության ավարտից 5 տուր առաջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ