Logo

«Ինձ թվում էր, թե մենք նոր Ալան Շիրեր ենք ունենալու». Սքոուլզը՝ Հոյլունդի մասին

13:59 / 18.04.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Փոլ Սքոուլզը խոսել է թիմի հարձակվող Ռասմուս Հոյլունդի մասին:

«Մենք արդեն երկար ժամանակ այդ թեմայի մասին ենք խոսում: Նրան չեն հերիքում վստահությունն ու հաջողությունը: Ռասմուսը չափից ավելի է սխալվում դիրք զբաղեցնելիս: Երբ նա նոր էր եկել, ես մտածում էի, թե մենք նոր Ալան Շիրեր կունենանք: Հոյլունդը ֆիզիկապես ուժեղ է. նա կարողանում է հեշտությամբ անցնել պաշտպանների թիկունք, սակայն ոչ մի օդային փոխանցում չի ստանում: Տղան չգիտի՝ ինչ սպասել խաղընկերներից:

Այս թիմը չի համապատասխանում նրա խաղաոճին»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Metro-ն:

Ռասմուս Հոյլունդը նախորդ տարվա դեկտեմբերից հետո խփել է մեկ գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ