Logo

«Ինձ վստահած ակումբները միշտ տիտղոս են նվաճել». Տեն Հագը՝ «Բայերից» հեռացվելու մասին

12:40 / 04.09.2025Ֆուտբոլ
null

Էրիկ տեն Հագը Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

««Բայերի» ղեկավարության որոշումը մեծ անակնկալ էր ինձ համար: Առաջնության երկու խաղերից հետո մարզչին հեռացնելը մի բան է, որ երբեք չես կարող կանխատեսել: 

Այս ամռանը թիմի բազմաթիվ կարևոր խաղացողներ հեռացան, որոնք եղել են ակումբի հաջողության կարևոր մաս: Նոր թիմ կառուցելը բարդ ու նուրբ պրոցես է, որ ժամանակ ու վստահություն է պահանջում: 

Նոր մարզիչը պետք է ներդնի իր տեսլականը, ոճը, ստանդարտները: Նոր մարզիչը պետք է իր հետքը թողնի թիմի խաղաոճում: Այս աշխատանքը սկսել եմ մեծ ոգևորությամբ ու էներգիայով, բայց, ցավոք, չեմ ստացել այն ժամանակը, որ ուզում էի: Շատ եմ ափսոսում: 

Իմ մարզչական կարիերայի բոլոր այն մրցաշրջաններում, որ աշխատել եմ սկզբից մինչև վերջ, նվաճել եմ տիտղոս: Ինձ վստահած ակումբները միշտ տիտղոս են նվաճել ու հաջողություն ունեցել: 

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել Լևերկուզենի աջակիցներին, որոնք ինձ դիմավորել են շատ ջերմ ու ֆուտբոլային կրքով: Ակումբին ու անձնակազմին հաջողություն եմ մաղթում ամբողջ մրցաշրջանում»,- գրել է Տեն Հագը: 

Նիդերլանդցի մասնագետի գլխավորությամբ «Բայերը» Բունդեսլիգայի երկու տուրում վաստակել էր մեկ միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ