48-ամյա Ֆիլիպո Ինձագին գլխավորել է Իտալիայի Բ Սերիայի ներկայացուցիչ «Ռեջինան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը ստորագրել են 3 տարվա համաձայնագիր:
Ֆիլիպո Ինձագիի գլխավորած նախորդ ակումբը «Բրեշիան» էր, որից նա հեռացել է այս տարվա մարտին: Իտալացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև «Բենևենտոն», «Բոլոնիան», «Վենեցիան» և «Միլանը»:
«Ռեջինան» 2021/2022 մրցաշրջանում Բ Սերիայում զբաղեցրել է 14-րդ տեղը:


