Logo

Ինձագիի նշանակումից հետո «Ալ Հիլալը» մտադիր է կատարել երկու տրանսֆեր

12:02 / 11.06.2025• Ֆուտբոլ
null

«Ալ Հիլալը» Սիմոնե Ինձագիին գլխավոր մարզիչ նշանակելուց հետո մտադիր է ակտիվ լինել տրանսֆերային շուկայում: 

The Athletic-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբն առաջարկ է արել՝ «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը գնելու համար: Բանակցությունները սկզբնական փուլում են: 

Իտալական Corriere dello Sport-ն էլ գրում է, որ «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է թիմում տեսնել իտալական «Ռոմայի» պաշտպան Անխելինյոյին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ