«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալից» ստացած խոշոր առաջարկի ֆոնին պահանջներ ունի միլանյան ակումբից` նոր պայմանագիր ստորագրելու համար, Football Italia-ի հաղորդմամբ` ասել է «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան:
«Ինձագին ակումբից որոշակի բաներ է ուզում: Մենք պատրաստ ենք նրան երջանիկ դարձնելուն, լավատեսորեն ենք տրամադրված: Այժմ կենտրոնացած ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վրա»,- ասել է Մարոտան:
Իտալացի մասնագետը 2021 թվականի հուլիսից է գլխավորում «Ինտերը», գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտով»: