«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Լևերկուզենի «Բայերի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի արտագնա խաղից առաջ խոսել է իտալական գրանդի կադրային խնդիրների մասին:
«Մենք հասկանում ենք այս խաղի կարևորությունը: Մեզ դիմակայելու է թիմ, որը պարծենում է ամենաբարձր խաղամակարդակով, նրանք հաղթել են իրենց վերջին 5 հանդիպումներում և վերջին մեկուկես տարում պարտվել միայն երեք անգամ:
Նրանք հիանալի մարզավիճակում են, բայց մենք լավ ենք պատրաստված։ Նրանք հիանալի պրեսինգ են կատարում:
Որոշ փոփոխություններ կլինեն կազմում: Դյումֆրիսը ջերմություն ունի, ուստի նա չկարողացավ մարզվել: Դենզելի, Աչերբիի և Պավարի բացակայությունը կբարդացնի իրավիճակը պաշտպանությունում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Բայեր» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին, կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։