Logo

Ինձագին և «Պիզան» խզել են պայմանագիրը

16:38 / 13.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Պիզան» և գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ինձագին նախորդ մրցաշրջանում աշխատում էր «Պիզայում», որի հետ բարձրացավ Ա Սերիա: Բարձրագույն դիվիզիոնի նորեկը, որպես փոխհատուցում, կստանա 700 հազար եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 51-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է կնքելու «Պալերմոյի» հետ:

«Պալերմոն» Բ Սերիայի 2024/25 մրցաշրջանում զբաղեցրել էր 8-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ