Logo

Ինձագին գերազանցել է Ալեգրիի տպավորիչ ռեկորդը

00:20 / 27.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Լեչեին» հաղթելուց (4-0) հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերազանցել է Մասիմիլիանո Ալեգրիի ռեկորդը, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

48-ամյա Ինձագին Իտալիայի առաջնության պատմության մեջ ամենաարագն է 200 հաղթանակ տարել։ Այդ ցուցանիշին նա հասել է 332 խաղում, իսկ Ալեգրին` 338։

Սիմոնե Ինձագին, բացի «Ինտերից», Ա Սերիան ներկայացնող ակումբներից 2016-2021թթ. մարզել է նաև «Լացիոն»։

Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ