Իտալական «Պիզայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կգլխավորի «Պալերմոն», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
51-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր կկնքի սիցիլիական ակումբի հետ:
Ինձագին նախորդ մրցաշրջանում աշխատում էր «Պիզայում», որի հետ բարձրացավ Ա Սերիա: Բարձրագույն դիվիզիոնի նորեկը որպես փոխհատուցում կստանա 700 հազար եվրո:
«Պալերմոն» Բ Սերիայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր 8-րդ տեղը: